ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Կարևորը մենք ենք ու Ամերիկան. հա, Ավստրիան էլ

Կարևորը մենք ենք ու Ամերիկան. հա, Ավստրիան էլ
05.06.2012 | 02:33

Ռուսաստանի հետ «վերաբեռնման» ամերիկյան երազանքը Պուտինի ընտրվելով ոչ ևս է լինում: Ակնհայտորեն սրվում են երկու երկրների հարաբերությունները նույնիսկ այնպիսի նուրբ հարցում, ինչպիսին Ռուսաստանում ԱՄՆ դեսպան պարոն Մակֆոլդի` G-20-ին մասնակցությունն է: Էլ ո՜ւր մնաց` Հարավային Կովկաս օրումեջ այցելող պետդեպի տիկնոջ առաքելությունը ԽՍՀՄ վերականգնող Ռուսիան կարողանար կուլ տալ:
Ահա և տեղի ունեցավ դիվերսիա: Չինարիում: Ճիշտ է, այն, ինչպես միշտ, Ալիև-պուճուրի պուճուր բարդույթների շարքից էր, ինչպես ժամանակին սանկտպետերբուրգյան հանդիպումից հետո, երբ խռոված պուճուրը գիշերով լքեց սպիտակ գիշերների քաղաքը` «սև» գիշեր բերելու հայերի գլխին Չայլուում, բայց արդյունքում ինքը զոհեր տվեց:
Նույն մարդակեր ձեռագիրն է, այս անգամ ամերիկյան սեղանին մատուցված` Քլինթոնի այցից ժամեր առաջ: Ի՞նչ «կոդավորում» ուներ դիվերսիան, ուր հայկական կողմը, ցավալիորեն, տվեց 3 զոհ:
Խաղն ու տախտակը ինքնին հասկանալի են: Ինչ է ուզում ասել Ադրբեջանը, գիտենք: Ինչ է անդրկուլիսում մտածում Ռուսաստանը, հասկանանք։
ա) Ռուսաստանին դուր չի գալիս, որ Քլինթոնը տարածաշրջանում է և փորձում է վերահսկողություն սահմանել, ճնշում գործադրել տարածաշրջանային երկրների վրա` Իրանի հարցն օրակարգ մտնելուց, Սիրիա «ներխուժումից» առաջ: Այդով Ռուսաստանը չի բացառում վրացական տարբերակի կրկնությունը` Ղարաբաղի մասով, երբ կլինի պատերազմ, ինքը կխառնվի` տարածաշրջանում մեկընդմիշտ հաստատվելու համար:
Քլինթոնն էլ իր հերթին գալիս է, որ հասկանա, եթե հանկարծ այդպես, իրենք, ինչպես Վրաստանում, կուշանա՞ն, թե՞ կհասցնեն առաջ ընկնել ու դեպ Իրանի սահման զորք հասցնել:
Մկանունքի ցուցադրություն է առայժմ, ուրույն «երկխոսություն» թանկագին գերտերությունների միջև` փոքրիկ «գերտերությունների», մասնավորապես մեր փոքրիկ հայրենիքի «հողին» վրա:
բ) «Մարտը» մեր «հողին» վրա գերտերությունների միջև երկուստեք ընթանում է մեզ համար «մտրակի և կարկանդակի» փոխկապակցությամբ: Մի կողմից` ԱՄՆ-ը նախագահական ընտրություններից հետ է քաշում Րաֆֆիին, մյուս կողմից` պետդեպի անդուր զեկույցը հղում: Ռուսիա-«ՎՈՑՖ»-ն էլ ասում է` հետո՞ ինչ. Պուտինը Բորոդինոյի ճակատամարտի օրը գալու է Հայաստան, հարգարժան Սերժ Ազատի, խնդրում ենք, տիկնոջն ընդունելուց առաջ հաշվի առեք սույն հանգամանքը ու շատ մի տրվեք նրա հմայքներին:
Դե մենք, որպես կուլտուրական ու դաստիարակված մարդ, չենք հարցնում «ՎՈՑՖ»-ին` Ռուսիա, հեր օրհնած, մինչև սեպտեմբեր` «ով սաղ-ով մեռած», ինչո՞ւ ես հիմա ասում, որ կգաս. Սերժ Ազատիչը եկել էր, ընդունեիր: Հետո էլ` էն կշռաքարե՞րն ինչու «գողացար». իմա` ԲՀԿ-ին ինչո՞ւ հետ քաշեցիր կոալիցիայից, որ սեպտեմբերին հե՞տ վերադարձնես: Բա որ «չուզե՞նք»:
գ) Համ էլ էնքան միամիտ չենք, որ չհասկանանք` նման դիվերսիաները մեծ քաղաքականության մեջ, նման այցի ֆոնին, էնքան էլ պատահական չեն նաև այցելող կողմի, թանկագին ԱՄՆ-ի համար, նրանք «փաստը» կօգտագործեն Ադրբեջանին «ռազմատենչ»-բռնապետություն համարելու, ճնշելու: Մեզ էլ` ձևը կգտնեն ինչ ասեն, ինչպես «ասեն», որ ախր չենք կարողանա դիմակայել Ադրբեջանի դիվերսանտություններին։
Բայց մեկ է` կարևnրը մենք ենք ու Ամերիկան։ «Ավստրիա՞ն»… Մի քիչ կասկածում ենք:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3763

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ